Մայիսի 18 2021
thumbnail image

Առցանց դասընթաց «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակում

Ս.թ. մայիսի 14-ին Եվրասիա միջազգային համալսարանի Իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ  «Կրիմինալիստիկա» առարկայի շրջանակներում կազմակերպվեց գործնական հմտությունների զարգացմանն ուղղված առցանց դասընթաց:

Հերթական առցանց  դասընթացի թեման էր «Պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական փորձաքննությունները և դրանց առանձնահատկությունները», որը վարեց դատական փորձագետ Վարդգես Ֆրանգյանը։

Դասի սկզբում Վ. Ֆրանգյանը սահմանեց՝ ի՞նչ է իրենից ներկայացնում պայթյունը, խոսեց պայթյունների տեսակների, պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական փորձաքննությունների տարբերությունների մասին, մասնակիցների ուշադրությունը հրավիրեց առանձին՝  պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական փորձաքննությունների առարկաների, օբյեկտների, հետազոտման խնդիրների վրա: Հարթակի մասնակիցները ակտիվ քննարկում ծավալեցին  փորձագետին առաջադրվող հնարավոր հարցերի շուրջ:

Առցանց  դասընթացի շրջանակներում մասնակիցները բանախոսին ուղղեցին հարցեր:

Հավելենք, որ հանդիմանը ներկա էին ԵՄՀ և այլ բուհերի բարձր կուրսերի ուսանողներ, թեմայով հետաքրքրված անձիք: