Հունիսի 24 2021
image

Առցանց կոնֆերանս Լեհաստանի Վիստուլա համալսարանի պրոֆեսոր Մարթա Էվա Չիվինսկայի հետ

Այսօր ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց առցանց կոնֆերանս Լեհաստանի Վիստուլա համալսարանի պրոֆեսոր Մարթա Էվա Չիվինսկայի հետ։
Հանդիպման ընթացքում պրոֆեսորն անդրադարձավ հայկական արմատներով լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի հայտնի կտավներին և լեհական մշակույթում նրա ստեղծագործությունների ազդեցությանը։ Հատկանշական էր նկարչի սերտ կապը Հայաստանի հետ, որը լավագույնս արտացոլված է նրա մի շարք դիմանկարներում հայ կնոջ կերպարը ներկայացնելիս։ Երբևէ չլինելով Հայաստանում՝ նկարչի միակ ցանկությունն է եղել ներկայացնել իր աշխատանքները նախնիների հայրենիքում։ Հարկ է նշել, որ վերջինիս ցանկությունն ի կատար է ածվել 2014 թվականին, երբ Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ ցուցադրվել են նրա կտավները։ Աքսենտովիչը հայ կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիր Հակոբ Հովնաթանյանի մեծագույն տոհմի վերջին ներկայացուցիչն էր, որում ամփոփվեց տոհմի հանճարը և սկիզբ դրեց հայ կերպարվեստի նոր դարաշրջանին։
Հավելենք, որ կոնֆերանսի աշխատանքային լեզուն ֆրանսերենն էր։