Ապրիլի 29 2020
307430

Բաց առցանց դասընթացներ Coursera-ից

Հարգելի՛ ուսանողներ,
սիրով տեղեկացնում ենք, որ զանգվածային բաց առցանց դասընթացներ (MOOCs) առաջարկող ամենախոշոր հարթակներից մեկը՝ Coursera-ն, մինչև մայիս ամսվա ավարտը հնարավորություն է տալիս ավելի քան 85 դասընթացի համար ԱՆՎՃԱՐ հավաստագիր ստանալ։ Հիշեցնում ենք, որ այս հնարավորությունը կապակցված է COVID-19-ով պայմանավորված իրավիճակի հետ և սովորական պայմաններում Coursera-ի դասընթացները անցնելուց հետո հավաստագրեր ստանալու համար անհրաժեշտ է վճարել։
Դասընթացներին անվճար հավաստագիր ստանալու իրավունքով միանալու համար անհրաժեշտ է՝
  1. գրանցվել www.coursera.org հարթակում (քայլերի հաջորդականությունը՝ ԱՅՍՏԵՂ)
  2. անցնել հետևյալ ՀՂՈՒՄՈՎ դասընթացների ցանկը տեսնելու և հետաքրքրող դասընթացը ընտրելու համար (ընտրված դասընթացի էջում անհրաժեշտ է սեղմել “Go to class” կոճակը)
  3. սեղմել “Enroll” կոճակը, ընտրել “Choose paid certificate” կամ “Purchase Course” տողը և պրոմո կոդը ավտոմատ ակտիվանում է ու Ձեզ անվճար միացնում դասընթացին։
Այն պահից, երբ գրանցվում եք դասընթացին, այն անցնելու և հավաստագիր ստանալու համար տրամադրվում է 180 օր ժամանակ։
Հիշեցնում ենք նաև, որ ԵՄՀ կողմից ճանաչվում և ուսանողի Դիպլոմի հավելվածում արտացոլվում են նաև զանգվածային բաց առցանց դասընթացների արդյունքները, եթե դրանք նախապես համաձայնեցվել են ամբիոնի հետ և բխում են ուսանողի հիմնական կրթական ծրագրի նպատակներից և վերջնարդյունքներից։ Մանրամասները ներկայացված են ԵՄՀ Կրեդիտների ճանաչման ընթացակարգում։