Մարտի 15 2020
89111836 291372205163851 3774975858876350464 n

Եվրասիա միջազգային համալսարանը կանցնի առցանց ուսուցման

Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտխորհրդի հանձնարարությամբ մեթոդխորհուրդը կատարելագործեց առցանց ուսուցման ձևաչափը, ըստ որի` ս․թ․ մարտի 18-ից համալսարանը կանցնի առցանց ուսուցման։
Մենք կարևորում ենք ուսուցման գործընթացի անխափան ընթացքը, որին որևէ իրավիճակ չի կարող խոչընդոտել։

Հետագա ցուցումները դասախոսները և ուսանողները կստանան էլեկտրոնային փոստի միջոցով։