Մարտի 10 2017
IMG 4479

«Փիլիսոփայության ժամանակակից ուղղությունները» թեմայով միջբուհական վարպետության դաս

 Եվրասիա միջազգային համալսարանի և Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև կնքված համագործակցության պլանի շրջանակներում 2017թ. մարտի 10-ինտեղի ունեցավ «Փիլիսոփայության ժամանակակից ուղղությունները» թեմայով միջբուհական վարպետության դաս, որը նախաձեռնել էր ԵՄՀ իրավագիտության ամբիոնը։   Վարպետության դասին ներկա էին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, ԵՄՀ ուսանողները  և դասախոսական անձնակազմը։  IMG 4474

Դասը վարում էր փ․գ․թ Երանուհի Մանուկյանը, ով ներկայացրեց 20-21-րդ դարի ժամանակակից փիլիսոփայության զարգացման միտումները։ Առանձնահատուկ դիտարկումներ արվեցին էկզիստենցիալիզմի, պերսոնալիզմի, ֆուտուրոլոգիայի և այլ փիլիսոփայական ուղղությունների վրա։ Վերլուծության առանցքը 20-րդ դարի հոգևոր- բարոյական փորձն էր , որը ուղեկցվում է հոգևոր արժեքների ճգնաժամով, ինչպես նշում են էկզիստենցիալիստները«կյանքի իմաստը նրա անիմաստությունը բացահայտելու մեջ է»։

20-րդ դարը բացառիկ է նաև նրանով, որ տեսել է երկու համաշխարհային պատերազմ, ինչը իր ազդեցությունն է թողել ինտելեկտուալ մթնոլորտի վրա։ Քամյուի կարծիքով մարդկային մտածողությունը անցել է զարգացման հետևյալ փուլերով ամուսնություն, ընդվզում և աբսուրդի բացահայտում։ Առանձնահատուկ հետաքրքիր է ընդվզման փուլը, քանի որ այն ձևակերպվում է իբրև մարդու գոյության երաշխիք։

  Դասընթացն անցավ բուռն քննարկման միջավայրում, որում ներառված էին, թե դասախոսները, թե ուսանողները։