Մարտի 08 2021
68725153 3283004198391414 5597727444921483264 n

ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

Եվրասիա միջազգային համալսարանի, Եվրասիա վարժարանի, «Օհանյան» կրթահամալիրի, «Նյուտոնիկ» նախակրթարանի սիրելի՛ աշխատակիցներ, կրթական գործունեություն իրականացնող կանայք, հայուհիներ

Ջերմորեն ու խոնարհաբար շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ գարնանային տոնի և միամսյակի առթիվ:

Կրթական մեր համատեղ գործունեության ընթացքում դուք վճռորոշ դեր եք խաղացել: Մշտապես առանձնանում եք նորարարությամբ, կրեատիվ առաջարկություններով, տարաբնույթ նախաձեռնություններով:

Ձեր անձնվեր ու հոգատար աշխատանքով դուք ուսանելի օրինակ եք մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում:

Կրկին շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, հաղթանակներ մասնագիտական ոլորտներում և ներդաշնակություն Ձեր ընտանիքներում: Թո՛ղ որ, յուրաքանչյուր վայրկյան շրջապատված լինեք սիրով ու գարնանաբույր ջերմությամբ:

Խաղաղություն ձեր ընտանիքներին ու մեր հայրենիքին:

 

Հարգանքներով՝

ԵՄՀ ռեկտոր, Եվրասիա վարժարանի տնօրեն, աշխ.գիտ.դոկտոր,

պրոֆեսոր Սուրեն Օհանյան