Հունիսի 30 2021
img 6836

Գիտական խորհրդի քննարկման օրակարգում էր ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնա­ժո­ղո­վի նախագահների հաշվետվությունները

Ս.թ. հունիսի 29-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Խորհուրդն անդրադարձավ օրակարգում ներառված հարցերին: Մասնավորապես, նիստի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հաստատեցին 2021-2022 ուստարվա համալսարանի ընդունելության առա­ջին փուլի՝ բակալավրի և մագիստրատուրայի ընդունելության քնութ­յունների և հարցազրույցների առարկայական հանձնա­ժողով­ների կազմը:

Հաջորդիվ, մասնագիտական ամբիոնների վարիչները ամփոփեցին 2020-2021 ուսումնական տարվա ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտ­պանության արդյունքները: ԵՄՀ Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայանը փաստեց, որ 2020-2021-ի ավարտական ամփոփիչ ատեստա­վո­րումն անցավ նախարարության գործող կարգին համապատասխան: Նիստին քննարկվեց և հաստատվեց ավարտական ամփոփիչ ատեստավորման հանձնա­ժո­ղո­վի նախագահների հաշվետվությունները: Արդյունքում որոշվեց առավել մեծացնել գործատուների կողմից առաջարկվող ավարտական աշխատանքների թեմաների քանակը ՝ հասնելով լրիվ նոր ձևաչափով աշխատանքների կատարման:

Եվրասիա վարժարանի փոխտնօրեն Գոհար Մելիքբեկյանը ամփոփ ներկայացրեց նախաբուհական  ծրագրի 2020-2021 ուսումնական տարվա արդյունքները: Վերջինս  խոսեց հեղի­նա­կային ծրագրի շրջանակներում հավակնոտների մասին, որոնք հանձնել էին նախաբուհական քննությունները և, համաձայն արդյունքների, անցել են ըն­դու­նելության համար սահմանված շեմը:

ԵՄՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար Սիրարփի Դավթյանը ներկայացրեց վիճակագրական ցուցանիշներ դիմորդների ընդունելության  ընթացքի վերաբերյալ, անցկացրեց համեմատական վերլուծություն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի միջև: Հասարակայնության հետ կապերի և գովազդի բաժնի ղեկավար Էդգար Ամիրխանյանը հավելեց, որ ակտիվորեն իրականցվում է գովազդային արշավը, և նկատվում է ակտիվություն հետաքրքրվողների շրջանում։

Գիտխորհրդի անդամները քննարկեցին ուսումնառության գործընթացին առընչվող խնդիրները, կայացրին որոշումներ դրանց հաղթահարման ուղիների շուրջ: