Ապրիլի 09 2019
IMG 7036

«Ռազմավարական կառավարումը Վիլնիուսի պետական համալսարանի օրինակով». ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՄՀ-ում

IMG 7019Այսօր՝ ս.թ. ապրիլի 9-ին, Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպվեց դասախոսություն՝ «Strategic management: Case of VU EVAF strategy» թեմայով: Դասախոսությունը  վարեց Վիլնիուսի պետական համալսարանի (Լիտվա) Տնտեսագիտություն և բիզնեսի կառավարում ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աիդա Մակերինսկիենեն, որը ԵՄՀ–ում է Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում:

Հանդիպումը բաղկացած էր տեսական և գործնական մասերից. սկզբում պրոֆեսորը ներկայացրեց ռազմավարական ծրագրի բաղադրիչների՝ առաքելության, տեսլականի, նպատակների տարբերությունները, ձևակերպման առանձնահատկությունները, այնուհետև գործնական մասում, որպես դեպքի քննարկում, իր ղեկավարած ֆակուլտետի IMG 7061օրինակով ներկայացրեց վերջինիս ռազմավարական ծրագիրը: IMG 7053Պրոֆեսորը խոսեց նաև բուհի կրթական ծրագրերի մասին և հանգամանալից անդրադարձավ ռազմավարության զարգացմանն ու առաջնահերթությունների ընտրությանը, դրանց իրականացմանն  ու արդյունավետության գնահատման ցուցիչների (KPI indicators) օգտագործմանը, ներկայացրեց նաև  ռազմավարական յուրաքանչյուր առաջնահերթության համար իրականացրած գործողությունները:

Նշենք, որ պրոֆեսորի հետ հաջորդ հանդիպումը կկայանա ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 12.45-ին, «Project management: Time planning » թեմայով: