Օգոստոսի 25 2020
Sapienza

Հռոմի Սապիենզա համալսարանն իր դռներն է բացում ԵՄՀ ուսանողների առջև

Եվրասիա միջազգային համալսարանն ընդլայնում է իր համագործակցությունը եվրոպական բուհերի հետ։ Առաջիկա տարիներին ԵՄՀ ուսանողները հնարավորություն կունենան ուսումնառել նաև Հռոմի Սապիենզա համալսարանում։ Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագիրը հնարավորություն է ընձեռնում  համագործակից բուհերին  իրականացնել երկկողմ կրթական փոխանակման  ծրագրեր:

Տեղեկացնենք, որ Հռոմի Սապիենզա (Սապիենցա) համալսարանն Իտալիայի ամենահեղինակավոր և աշխարհի ամենահնագույն  համալսարաններից մեկն է, որն ունի շուրջ յոթ հարյուր տարվա պատմություն (կառուցվել է 14-րդ դարի սկզբին):