Ապրիլի 15 2019
56963224 305901643440153 7920317356256002048 n

Սաուդիան համալսարանների փոխակերպումը փոփոխությունների դարաշրջանում

Ս․թ․ ապրիլի 10-13-ը Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ 56640005 2178515528900506 1579197425346674688 nՕհանյանը, Սաուդիան Արաբիայի Կրթության նախարարության հրավերով, մասնակցեց «Սաուդիան համալսարանների փոխակերպումը փոփոխությունների դարաշրջանում» խորագրով բարձրագույն կրթության միջազգային համաժողովին և ցուցահանդեսին։

Համաժողովի ընթացում Սաուդիան Արաբիայի Թագավորության Կրթության նախարար դոկտոր Համադ Բին Մուհամմեդ Ալ Շեյխը ներկայացրեց Սաուդիան Արաբիայի զարգացման «2030 ՏԵՍԼԱԿԱՆ»-ը։ Ըստ նոր տեսլականի, նախատեսվում է նվազեցնել երկրի կախվածությունը նավթից՝ զարգացնելով 56567352 366838317257448 3296373410971516928 nառողջապահության և կրթության համակարգերը, ենթակառուցվածքները, հանգստի և տուրիզմի ոլորտները։

Համաժողովին կրթության հեռանկարների, զարգացման միտումների և մարտահրավերների մասին խոսեցին աշխարհահռչակ գիտնականներ և հետազոտողներ՝ ներկայացնելով առանձնահատուկ լուծումներ։

Ֆրանսիայի Կրթության և գիտության նախարարության Բարձրագույն կրթության  Հետազոտության և նորարարության տնօրեն Ալեն Բերեզը նշեց, որ բուհերը պետք է լինեն ճկուն, կանխատեսեն և չմերժեն իրենց դերը՝ որպես տնտեսության 57176971 579783409191630 7040995537671159808 nզարգացման «շարժիչ»։ Բանախոսն ընդգծեց բուհերի ինքնավարության կարևորությունը, ինչի պայմաններում հնարավոր կլինի իրականացնել առավել ճկուն կառավարում։

Համաժողովին մասնակցում էին մի շարք հայտնի գիտնականներ, որոնք ներկայացրին բարձրագույն կրթության կառավարման նոր մոդելներ և մոտեցումներ, քննարկեցին ապագայի հմտությունները, բարձրագույն կրթության ոլորտում արհեստական բանականության դերը, ուսուցման և ուսումնառության ապագան նոր սերնդի՝ iGen-ի համար։

Համաժողովին զուգահեռ ընթանում էր միջազգային  ցուցահանդես, որին մասնակցեցին տարբեր երկրների ավելի քան 350 լավագույն բուհեր։