Փետրվարի 04 2021
img 6809

«Անակնկալ գիրք-նվեր» խաղ-միջոցառում Գիրք նվիրելու տոնին ընդառաջ

Օրերս ԵՄՀ գրադարանը բուհի ուսանողների, դասախոսների, աշխատակիցների շրջանում հայտարարել էր յուրօրինակ  նախաձեռնության մասին՝ Գիրք նվիրելու տոնին (փետրվարի 19) ընդառաջ կազմակերպելով «Անակնկալ գիրք-նվեր» խաղ- միջոցառումը:

Երեկ՝ ս․թ․ փետրվարի 4-ին, միջոցառմանը ներգրավված բոլոր ցանկացողները մասնակցեցին վիճակահանությանը, որի ժամանակ յուրաքանչյուր մասնակից տուփից հանեց ծալված թուղթ այն մասնակցի անունով, ում առանց բացահայտելու պետք է նվիրի անակնկալ որևէ գիրք։

Վիճակահանության մասնակիցները բավականին ոգևորված և հուզված էին, քանզի մինչ գրքի ընտրությունը՝ լավագույնս փորձում էին ճանաչել խորհրդավոր անձնավորությանը։