Նոյեմբերի 19 2019
IMG 6517

 Վարպետության դաս՝ «Ծառայությունը ՀՀ ճանապարհային ոստիկանությունում» թեմայով

Այսօր՝ ս․թ․ նոյեմբերի 19-ին, Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկայի նախաձեռնությամբ կազմակերպվեց վարպետության դաս`«Ծառայությունը ՀՀ ճանապարհային ոստիկանությունում» թեմայով, որը վարեց Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Սերգեյ Մարտիրոսյանը։

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց ճանապարհային ոստիկանության ծառայությունը, կառուցվածքը և գործառույթները, անդրադարձավ վարորդական վկայականի տրամադրման կարգին, մեկնաբանեց «ճանապարհային երթևեկության կանոն» հասկացությունը, ներկայացրեց երթևեկության ոլորտի զարգացման ընթացքը,  պետական քաղաքականության մշակման ծրագրերը։

Հանդիպումն ուղեկցվեց մասնակիցների կողմից բանախոսին ուղղված ակտիվ հարցադրումներով։