Դեկտեմբերի 13 2016
IMG 1643

Շարունակվում են  գիտագործնական սեմինարների շարքը իրավագիտության ամբիոնում

Իրավագիտության ամբիոնի դասախոս Նարեկ Տեր-Օհանյանը 2016թ-ի դեկտեմբերի 13-ին իրականացրեց գիտագործնական սեմինար  «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերլուծություն և օրենսդրական թերությունների վերհանում» թեմայով։ Սեմինարավարը ներկայացրեց տնտեսական հանցագործությունների ընդհանուր բնութագիրը և վերլուծեց մի քանի հանցագորրծությունների հանցակազմեր` առանձնակի ուշադրություն դարձնելով առևտրային կաշառքին, կեղծ սնանկությանը, վարկը ոչ նպատակային օգտագործելուն և այլն։ IMG 1617

Քննարկում ծավալվեց ՀՀ Քրեական օրենսդրության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում առկա օրենսդրական  թերությունների շուրջ, համեմատականներ անցկացվեցին առաջարկվող նոր ՀՀ Քրեական օրենսգրքի նախագիծ հայեցակարգի դրույթների ուղղությամբ:

Ըստ Ն.Տեր-Օհանյանի՝  ՀՀ գործող Քրեական օրենսգրքի  տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում ներառված մի  շարք հոդվածներ, կախված իրենց նվազ վտանգավորության աստիճանից, ապաքրեականացման կարիք ունեն:  Բանախոսը մատնանշելով առևտրային կաշառք հոդվածում առկա օրենքի բացը, մասնավորապես կաշառքի միջնորդի վերաբերյալ, նշեց, որ կա անհրաժեշտություն օրենքում նախատեսել կամ վերաձևակերպել  առևտրային կաշառքի  դիսպոզիցիան:  Ծավալվեց ակտիվ քննարկում բարձրացված հարցերի շուրջ։

Հանդիպմանը ներկա էին թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած ուսանողներ և դասախոսներ։