Մայիսի 18 2021
img 1733

Սոցիալական կոնֆորմիզմը որպես սոցիալական ուսուցման նախադրյալ. ներկայացրեց Գոհար Մելիքբեկյանը

ԵՄՀ կառավարման և ՏՏ ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Սոցիալական կոնֆորմիզմը որպես սոցիալական ուսուցման նախադրյալ» թեմայով սեմինար, որին մասնակցեցին համալսարանի և վարժարանի աշխատակիցները։

Սեմինարը վարեց ԵՄՀ կառավարման ամբիոնի դասախոս, տ․գ․թ․Գոհար Մելիքբեկյանը։

Հանդիման սկզբում բանախոսը մեկնաբանեց «Սոցիալական կոնֆորմիզմ» հասկացությունը, այնուհետև մասնակիցներին ներգրավվեց «կոնֆորմիզմ» հասկացության հայտնի ու նոր մոտեցումների շուրջ քննարկմանը։ Հանդիպման ընթացքում ներկաները թիմերով մասնակցեցին գիտափորձի և գործնական խաղի ընթացքում բացահայտեցին սոցիալական կոնֆորմիզմի ազդեցությունը կարծրատիպերի ձևավորման վրա։