Դեկտեմբերի 10 2019
IMG 8671 scaled

ԵՄՀ միջազգային ծրագրին մասնակցած ուսանողը կիսում է իր արտասահմանյան փորձն ու գիտելիքները

Այսօր՝ ս.թ. դեկտեմբերի 10-ին, Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Վարշավայի տնտեսագիտական համալսարանում (Լեհաստան) մեկ կիսամյակ ուսումնառությունը շարունակած ԵՄՀ «Կառավարում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Նավոյանը ներկայացրեց զեկույց՝ «Կազմակերպական վարք» թեմայով։

Բանախոսը զեկույցի ներածական մասում ներկայացրեց կազմակերպություններում թիմային աշխատանքի կարևորությունը, առանձնահատկությունները, այնուհետև անդրադարձավ թիմային աշխատանքի արդյունավետ 48390418 343111619851652 7901098988219138048 nկազմակերպման նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնային գործիքներին: Ըստ Լուսինեի՝ կազմակերպական վարքի ձևավորման գործում կարևոր դեր ունեն արժեքները, վերաբերմունքը և զգացողությունը: Իր հետազոտության մեջ Լուսինեն առանձնացրեց հայտնի տեսաբան Հովսթիդի վեց արժեքները և դրանց հիման վրա ներկայացրեց Հայաստանի և Ուկրաինայի համեմատական վերլուծությունը, որը կատարել էր հյուրընկալող բուհում ազգությամբ ուկրաինացի իր թիմակցի հետ:
Լուսինեն իր զեկույցում շեշտադրել էր նաև կազմակերպության միջազգայնացման բաղադրիչները և բազմամշակութային կազմակերպություններում մենեջերների դերը:

Ներկայացված հետազոտության շուրջ Լուսինեին ուղղվեցին տարաբնույթ հարցեր, ինչը փաստեց ուսանողների կողմից ցուցաբերած հետաքրքրությունը: Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին համալսարանի ուսանողները, թեմայով հետաքրքրված անձիք: