Հունիսի 29 2021
img 6699111111111

Իսպանիայից վերադառնալուն պես ուսանողները շտապեցին հանդիպել բուհի ռեկտորին

Օրերս Իսպանիայի Վալենսիա համալսարանից վերադարձել են Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակում գարնանային կիսամյակի իրենց ուսումնառությունը շարունակած ԵՄՀ ուսանողները: Վերադառնալուն պես վերջիններս շտապեցին առաջինը հանդիպելու բուհի ռեկտոր Սուրեն Օհանյանին:
Ուսանողները ռեկտորի հետ կիսվեցին հյուրընկալող բուհի իրենց տպավորություններով: Մշտապես կարևորելով կրթական ծրագրերի և գործընթացների բարելավմանը միտված ուսանողների կարծիքը՝ բուհի ռեկտորն այս անգամ ևս անհատական քննարկեց մի շարք հարցեր ուսանողներից յուրաքանչյուրի հետ: 48390418 343111619851652 7901098988219138048 n
Հավելենք, որ ձևավորված ավանդույթի համաձայն, նոր ուսումնական տարում միջազգային փոխանակման ծրագրի շրջանավարտ-ուսանողները կլոր-սեղան քննարկումների շրջանակում իրենց փորձառությամբ կկիսվեն բուհի այլ ուսանողների հետ: