Հունիսի 25 2021
thumbnail image

ԵՄՀ Դասընթացների կենտրոնի սաներ այցելեցին ՀՀ նախագահի նստավայր

Ս․թ․ հունիսի 24-ին Եվրասիա միջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնի նախաձեռնությամբ «Պատանի դիվանագետի», «Պատանի իրավաբանի» և Եվրասիա վարժարանի սաները այցելեցին ՀՀ նախագահի նստավայր։

Այցի շրջանակներում Նախագահի օգնական Մարգարիտ Ազարյանը հանգամանալից ներկայացրեց Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունը, Սահմանադրությամբ Նախագահին վերապահված իրավասությունները, գործառույթները, պետական իշխանության համակարգում նրա ունեցած տեղն ու դերը: Բանախոսի խոսքի ավարտից հետո ցուցադրվեց հոլովակ Նախագահի նստավայրի կառուցման, գլխավոր ճարտարապետի , շինության կառուցվածքի և հանդիսությունների սրահների նշանակության մասին։

Եվրասիականներն իրենց հետաքրքրրող հարցերն ուղղեցին մասնագետին, ծավալվեց հետաքրքիր բանավեճ։

Հանդիպման ավարտին կազմակերպվեց շրջայց Նախագահի նստավայրի առաջին հարկում, որտեղ տեղակայված են պաշտոնական ընդունելությունների համար նախատեսված հանդիսությունների սրահները: