Հոկտեմբերի 12 2023
thumbnail img 3694

Մասնագիտական այց իրավագիտության ամբիոնի առաջին կուրսեցիների համար

Օրերս Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի  առաջին կուրսի ուսանողները և «Իրավաբանական դպրոցի» աշակերտները «Արդարադատության համակարգը ՀՀ-ում» առարկայի շրջանակներում այցելեցին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայր:

Ուսանողները և աշակերտները ամբիոնի դասախոսներ Մերի Շահբազյանի և Լիա Թևոսյանի հետ միասին մասնակցեցին քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանի նիստերին, այնուհետև շրջայցից հետո առանձին հանդիպեցին դատավոր Ավագ Գաբրիելյանի հետ և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: