Փետրվարի 25 2021
img 7647

TED միջոցառում ԵՄՀ օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ 

Ս.թ. փետրվարի 23-ին ԵՄՀ օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց TED միջոցառում ուսանողների ակտիվ մասնակցությամբ։ TED զրույցի թեման էր «Խոսքի արվեստի տիրապետումն ու դրա կարևորությունը առօրյա կյանքում»։

Միջոցառումն ուղղված էր նաև TED զրույցի միջոցով ուսանողների լեզվական՝ մասնավորապես ունկնդրության և խոսակցական հմտությունների բարելավմանը։ Միջոցառման ընթացքում TED տեսահոլովակի մանրամասն քննարկման և վերլուծության շնորհիվ ուսանողները յուրացրեցին  ազդեցիկ խոսքի նրբերանգները։