Փետրվարի 17 2017
2017 02 17 16.17.28

Տեսական մտածողության զարգացման հմտությունները

2017  թվականի փետրվարի  17-ին Եվրասիա  միջազգային համալսարանի Մարդկային ռեսուրսների  կառավարման  բաժնի  նախաձեռնությամբ  երեք  ամբիոնների պրոֆեսորա­դասախոսական կազմի  համար  անցկացվեց  << Տեսական մտածողության զարգացման հմտությունները>> թեմայով  մեթոդական  վերապատրաստում:

Վերապատրաստման դասընթացը վարեց համալսարանի իրավագիտության ամբիոնի ասիստենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Երանուհի Մանուկյանը:

Նա նշեց, որ տեսական մտածողության զարգացման կարևորությունը պայմանավորված է նրանով, որ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները կոնկրետության կոչ անելով կանգնեցնում են ճգնաժամերի առաջ: Ժամանակակից մարդը այլևս չի ընկալում ընդհանրական վերացական գաղափարներ, բայց դրանք համարվում են այն դաշտը, ինչը ապահովում է մտածողության շարունակականությունը: Ինչպես նշում է իսպանացի հայտնի մտածող Խոսե Օրտեգա Ի Գասետը` տեսական գիտելիքները ուղղում են տեսողական գիտելիքի սխալները: Այսինքն, զգայական իմացության ճանաչողությունը առաջնային է, բայց խորքային չէ: Իսկ վերջինս ապահովում է տեսական մտածողությունը:

Մասնակիցների  կողմից բարձրացվեցին թեմային առնչվող բազմաթիվ հարցեր:  Ծավալվեց ակտիվ քննարկում:  Ե.Մանուկյանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված բոլոր հարցերին :