Մարտի 28 2020
Slide1 1

ԵՄՀ հայցորդին շնորհվեց գիտական աստիճան

Երևանի պետական համալսարանում գործող Հայաստանի Հանրապետություն Բարձրագույն Որակավորման Կոմիտեի 015 Տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշումամբ Մարինե Գրիգորի Ղահրամանյանին շնորվեց տնտեսագիտության թեկնածուի (Ը.00.02 թվանիշով) գիտական աստիճան:

ԵՄՀ հայցորդի ատենախոսության թեման էր «Բիզնես գործընթացների կառավարման կատարելագործումը (Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպության օրինակով)»։

ԵՄՀ ողջ թիմը՝ ի դեմս ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի, շնորհավորում է Մարինե Ղահրամանյանին, մաղթում մասնագիտական հաջողություններ և նոր ձեռքբերումներ: