Դեկտեմբերի 05 2019
IMG 8030 scaled

TOEFL թե IELTS․ ներկայացնում է Սոնա Հակոբյանը

Ս․թ․ դեկտեմբերի 5-ին Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց սեմինար՝ «TOEFL թե IELTS» թեմայով, որը ներկայացրեց նույն ամբիոնի վարիչ, բ․գ․թ․ Սոնա Հակոբյանը։

Հանդիպման սկզբում Ս. Հակոբյանը պարզաբանող հարցերի միջոցով վերհանեց մասնակիցների գիտելիքները թեմայի շրջանակներում, այնուհետև խոսեց միջազգային այս քննությունները հանձնելու կարևորության մասին։ Բանախոսը համեմատականներ անցկացրեց առանձին բաժիններով ՝ ընդգծելով հիմնական նմանություններն ու տարբերությունները։

Ինտերակտիվ հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից Սոնա Հակոբյանին պարբերաբար տրվում էին հարցեր։

Հանդիպումը ամփոփվեց հարցախույզի միջոցով դեպքերի քննարկմամբ։