Նոյեմբերի 27 2023
406018046 772189168287005 5569107333795689999 n

Տո´նդ շնորհավոր սիրելի Եվրասիա

Տո´նդ շնորհավոր սիրելի Եվրասիա

Սիրելի´ ուսանողներ և շրջանավարտներ

Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմը մշտապես ջանում է բարելավելու ուսանողների, շրջանավարտների մասնագիտական գործնական հմտությունները՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը:

Համալսարանն իր կրթական ծրագրերով, ուսուցման մեթոդներով, ուսանողների նախասիրություններին մոտ ուսուցման ենթակառուցվածքներով, տեխնիկական միջոցների և տեղեկատվական համակարգերի ապահովվածությամբ, կրթական գործընթացների ազատականացմամբ, ուսանողների միջազգային դրամաշնորհային փոխանակման և դասախոսների ու վարչական կազմի վերապատրաստումներով և այլն գրեթե ոչնչով չի զիջում եվրոպական համալսարաններին:

Միայն վերջին մի քանի տարում համալսարանից ավելի քան երեք տասնյակ ուսանող մեկական կիսամյակ անվճար հիմունքներով ուսումը շարունակել է Իտալիայի, Լեհաստանի, Չեխիայի, Իսպանիայի, Հունաստանի առաջատար համալսարններում: Զուգահեռաբար, բազմաթիվ դասախոսներ և վարչական աշխատողներ նույնպես մասնակցել են նշված համալսարաններում ընթացող վերապատրաստման դասընթացներին, բարելավել են իրենց հմտությունները՝ ուսանողների հետ նոր կրթական մշակույթ ներդնելով ԵՄՀ:

Այս աննախադեպ հաջողությունները պայմանավորված են մեր թիմի բոլոր անդամների՝ ուսանողների, շրջանավարտների, դասախոսների և վարչական կազմի սրտացավ, մոտիվացված և ուսուցման վերջնաարդյունքներին միտված նպատակային աշխատանքներով: Ծնողական համայնքը նույնպես մեր հաջողություների գործում ունի մեծ դերակատարություն:

Սիրելի ուսանողներ և շրջանավարտներ,

Այսօր լրանում է Եվրասիա միջազգային համալսարանի և հենակետային վարժարանի հիմնադրման 26-րդ տարեդարձը: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ մեր կողքին լինելու համար, նաև ձեր որակյալ ուսումնառության շնորհիվ է, որ համալսարանը ձեռք է բերել բարձր վարկանիշ, խորապես համոզված եմ, որ համալսարանի հետագա կայուն վերելքը նույնպես պայմանավորված է լինելու հասարակության մեջ Ձեր ունեցած ակտիվ և արհեստավարժ գործունեությամբ:

Իրապես, «Մեր ձեռքը դարի զարկերակին է»…