Մայիսի 18 2018
IMG 3886

Թուրքիայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանում ուսանած ուսանողների փորձի փոխանցումը  

IMG 3893

2018թ. մայիսի 17-ին Եվրասիա միջազգային համալսարանի միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց կլոր սեղան քննարկում Էրազմուս+  միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողներ Հայկ Նամալյանի և Արշակ Կոստանյանի (Իրավագիտություն մասնագիտություն) մասնակցությամբ: Ուսանողներն իրենց ուսումնառության մեկ կիսամյակն անց են կացրել Թուրքիայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանում: Հանդիպման ընթացքում ուսանողները ներկայացրին հյուրընկալած բուհը, նրա առանձնահատկությունները, կառուցվածքը,  կրթական  ծրագրերը,  դասավանդման և գնահատման մեթոդները, ինչպես նաև դասընթացների և քննությունների կազմակերպման ու իրականացման ընթացակարգերը:

Ուսանողները կիսվեցին Թուրքիայի իրենց  փորձառությամբ՝ որպես իրավաբաններ կարևորելով իրենց կողմից կատարված հետազոտությունները, և նշեցին, որ վերլուծության արդյունքները պարտադիր կընդգրկվեն ավարտական աշխատանքում:IMG 3896

Հ. Նամալյանը և Ա. Կոստանյանը մեծ ոգևորությամբ խոսեցին նաև շարժունության ընթացքում իրենց հաղթահարած դժվարությունների մասին՝ մասնավորապես ընգծելով իրավաբանի դերը հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններում, ներկայացրին  իրենց ընթացիկ նվաճումները և հայացք գցելով իրենց անցած ուղղուն՝ խորհուրդ տվեցին միջազգային փոխանակման ծրագրերով հետաքրքրված ուսանողներին լինել առավել նախաձեռնող, ակտիվ, մասնակցել փոխանակման ծրագրերի և օգտագործել առաջատար բուհերում լինելու բացառիկ հնարավորությունը՝ շարժունության ընթացքում իրականացնելով հետազոտություններ:

EU flag Erasmus vect POS 1Քննարկման մասնակիցներին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնց նպատակն էր համեմատական զուգահեռներ անցկացնել հյուրընկալող բուհի և ԵՄՀ-ի միջև՝ ուսումնական գործընթացների տարբերությունները պարզաբանելու համար:

Հավելենք, որ Թուրքիայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանը  աշխարհի լավագույն հարյուր համալսարանների շարքում է։