Ապրիլի 19 2019
57650856 453632078725537 2106270924239011840 n

Ուսանողները մասնակցեցին օրենքի նախագծի քննարկմանը

57183789 269040077314165 2725906324184367104 nՍ․թ․ ապրիլի 18-ին «Մտավոր սեփականության իրավունք» առարկայի շրջանակներում դասախոս Մերի Շահբազյանի նախաձեռնությամբ ԵՄՀ իրավագիտության ամբիոնի ուսանողները մասնակցեցին  «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը։ Որպես բանախոս՝ հանդես եկավ օրենքի նախագծի համահեղինակ, «Հայ հեղինակ» ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը, որը խոսեց օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, ներկայացրեց հեղինակային իրավունքների կիրառելիությունը Հայաստանում, համեմատականներ անցկացրեց եվրոպական և ամերիկյան նախադեպերի հետ, և անհրաժեշտ համարեց պարբերաբար իրականացնել միջոցառումներ վերոնշյալ ուղղությամբ իրազեկվածության բարձրացման նպատակով։

Նշենք, որ ս․թ․ ապրիլի 2-ին ԵՄՀ «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողները մասնակցեցին նաև «Արդյունաբերական դիզայնի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։

Հավելենք, որ օրենքների նախագծերի քննարկումները կազմակերպվեցին IPRC-ի և «Knyazyan & Partners» փաստաբանական գրասենյակի կողմից։