Մայիսի 06 2021
thumbnail image 3

«SPSS-ի կիրառումը հետազոտություններում» վերապատրաստում. վերապատրաստվել են Կառավարման և ՏՀ ամբիոնի դասախոսները

 Եվրասիա միջազգային համալսարանի կառավարման և ՏՀ ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեցին վերապատրաստման դասընթացներ սույն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի համար: «SPSS-ի կիրառումը հետազոտություններում»  թեմայով դասընթացները վարեց ամբիոնի դասախոս տ․գ․թ․, դոցենտ Բակուր Մարտիրոսյանը։

Վերապատրաստման ընթացքում դասախոսները ծանոթացան SPSS ծրագրային փաթեթի մի շարք գործիքներին՝ մասնավորապես, տվյալների մաքրման և վիզուալիզացիայի, կորելացիոն և ռեգրեսիոն հետազոտության ժամանակ օգտագործվող ծրագրավորման և այլ գործիքներին։