Հոկտեմբերի 05 2017
Meeting 24

ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական իրավախախտումների բողոքարկման վերաբերյալ կազմվող հայցադիմումներ» թեմայով

IMG 3098

 

2017թվականի հոկտեմբերի 4-ին իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկան իրականացրեց ուսանողների մոտ Ճանապարհային երթևեկության ոլորտում գործնական հմտությունների զարգացմանն ուղղված հերթական վարպետության դասը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական իրավախախտումների բողոքարկման վերաբերյալ կազմվող հայցադիմումներ» թեմայով:

 

Վարպետության դասին ուսանողները ծանոթացան Ճանապարհային երթևեկության ոլորտում առանձին տեսակի իրավախախտումների որակմանը, առանձին տեսակի վարչական ակտերի բողոքարկմանը, իրավական վերլուծությանը և մտածողության հմտությունների ձևավորմանը:

 

Դասի մասնակից ուսանողները ծանոթացան ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության վարչական ակտերի բողոքարկման հայցադիմումի կառուցվածքին, շարադրման ձևին, մասնակցեցին վիճարկման հայցի փաստական և իրավական շարադրանքի վերլուծությանը:

 

Ուսանողների կողմից հնչեցվեցին բազմապիսի հետաքրքրաշարժ հարցեր, որոնց մասնագետը անդրադարձ կատարեց և տվեց բովանդակալից  պատասխաններ: