Սեպտեմբերի 12 2019
IMG 4625

Վարպետության դաս «Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգը (ARLIS)» թեմայի շրջանակում

Ս․թ․ սեպտեմբերի 12-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող իրավաբանական կլինիկայի շրջանակներում «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներ Վահագն Զաքարյանի, Էդմոնդ Դավթյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց վարպետության դաս    «Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգը (ARLIS)» թեմայով։

Իրավական Տեղեկատվական Համակարգի կիրառման գործընթացը ներկայացրին  Գայանե Անանյանը և Տաթևիկ Մարտիրոսյանը։ Հանդիպման շրջանակում հանգամանալից անդրադարձ կատարվեց  համակարգի բաժիններին (պատուհաններին), ներկայացվեց իրավական ակտերի որոնման հնարավորությունները և կիրառվող գործիքները։

Հանդիպումն ամփոփվեց ուսանողների կողմից զեկուցողներին ուղղված հարցադրումներով, որոնք հիմնականում առնչվում էին իրավական տեղեկատվական համակարգից  լավագույնս օգտվելու հնարավորություններին։