Մարտի 23 2017
IMG 5005

Վարպետության դաս «Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ. խնդիրները ՀՀ տարածքում» թեմայով

2017թ. մարտի 23-ին  տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնին կից գործող Իրավաբանական կլինիկայի հերթական վարպետության դասը:

Վարպետության դասը վարեց  «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն, «Մտավոր սեփականություն. տեսություն և պրակտիկա» գրքի համահեղինակ Սուսաննա Ներսիսյանը «Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ. խնդիրները ՀՀ տարածքում» թեմայով

Ս.Ներսիսյանը ներկայացրեց մտավոր սեփականության երկու կարևորագույն ինստիտուտներից Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ինստիտուտը, զարգացման պատմությունը, ինչպես նաև արդի հիմնախնդիրները կապված տարածքային thumbnail IMG 4990սահմափակվածության հետ: Անդրադարձ կատարեց այդ իրավունքների ինչպես ներպետական այնպես էլ միջազգային օրենսդրական կարգավորմանը:

Մանրամասն նեկյացվեց և քննարկվեց ՀՀ տարածքում առկա օրենսդրական կարգավորման և գործնականում առաջացող մի շարք խնդիրներ:

Բանախոսը նշեց, որ Հեղինակային իրավունքի ոլորտում առկա խնդիրների, օրենսդրական բացերի լուծմանն ուղղված քայլեր են ձեռնարկվում։ Մատնանշվեց «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ  օրենքի նախագծի առաջադրումը և դրա ակտիվ հանրային քննարկումների իրականացումը։ Խնդիրների լուծման տեսակետից կարևորվեց նաև երկրում հեղինակային իրավունքի պաշտպանության շրջանակներում քաղաքացիների մոտ իրավագիտակցութան բարձրացման, դրա գրանցման, կանխմանն և վերացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները:

Հատկանշական է այն, որ վարպետության դասին ներկա էին  թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած, համագործակից` ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները:

Վարպետության դասը հագեցած էր պրակտիկ դատական օրինակներով և ուսանողների կողմից բազմազան հարցադրումներով: