Մարտի 17 2018
IMG 0604

Վարպետության դաս ‘’Introduction to Cambridge English International Examinations’’ թեմայով

IMG 06522018 թվականի մարտի 16-ին Եվրասիա միջազագային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց վարպետության դաս «Քեմբրիջ անգլերեն լեզվի միջազգային քննությունների բովանդակությունը» թեմայով, որը վարեց Հայաստանում Քեմբրիջ Անգլերեն Լեզվի Միջազգային Քննությունների ներկայացուցիչ Տաթևիկ Համբարյանը: Հանդիպման սկզբում Տ.Համբարյանը մասնակիցներին ներկայացրեց  Քեմբրիջ անգլերեն լեզվի միջազգային քննությունների բնույթը և արդիականությունը  միջազգային մակարդակում, ինչպես նաև խոսեց միջազգային քննությունների ընթացակարգի, դրանց առանձնահատկությունների մասին: Բանախոսը անդրադարձավ լեզվի ուսումնառության մակարդակներին՝ KET (A2), PET (B1), FCE (B2), CAE (C1), CPE (C2) ՝ Լեզուների Իմացության Համաեվրոպական Համակարգին (CEFR) համահունչ:

Հետաքրքիր և բովանդակալից հանդիպման մասնակիցները բանախոսին ուղղեցին մի շարք պարզաբանող հարցեր:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա էին ինչպես Եվրասիա միջազգային համալսարանի, այնպես էլ այլ բուհերի ուսանողներ:

Հավելենք, որ առաջիկայում՝ համագործակցության շրջանակներում ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնը նախատեսում է դառնալ Հայաստանում Քեմբրիջ անգլերեն լեզվի նախապատրաստական պաշտոնական կենտրոն (Cambridge English Preparation center):