Դեկտեմբերի 07 2016
IMG 1527 1

Վարպետության դաս «Կազմակերպությունների ֆինանսական միջոցների շրջանառության և ներդրումների արդյունավետության ցուցանիշները» թեմայով

IMG 1522 Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման և ՏՏ ամբիոնի նախաձեռնությամբ  2016թ. դեկտեմբերի 7-ին անցկացվեց վարպետության դաս՝ «Կազմակերպությունների ֆինանսական միջոցների շրջանառության և ներդրումների արդյունավետության ցուցանիշները» թեմայով: Դասը վարեց «Ինեկոբանկ» ՓԲԸ –ի Գործառնական բաժնի տնօրեն Ալիկ Ստեփանյանը:

Ա. Ստեփանյանը դասընթացի սկզբում հարցադրումների միջոցով փորձեց վերհանել ուսանողների գիտելիքները ֆինանսական մենեջմենթի վերաբերյալ, այնուհետև անդրադարձավ կազմակերպություններում ֆինանսական մենեջերի դերին և հիմնական գործառույթներին: Բանախոսը անդրադարձավ կազմակերպությունների ֆինանսական միջոցների շրջանառությանը և  լուսապատկերի միջոցով ներկայացրեց ներդրումների արդյունավետության ցուցանիշները:

Դասընթացը բավականին արդյունավետ բնույթ ուներ, ինչը փաստեց ուսանողների ներգրավվածությունը և ակտիվ հարցադրումները: Ուսանողների կողմից հնչեցված հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ներդրումների արդյունավետությանը, Ալիկ Ստեփանյանը տվեց սպառիչ և բովանդակալի պատասխաններ:

Փաստենք, որ դասն անցկացվում էր ինտերակտիվ մեթոդով` պրակտիկ օրինակների հիման վրա:

Հավելենք, որ սեմինարին  մասնակցում էին Կառավարման և ՏՏ ամբիոնի ուսանողներ, մագիստրանտներ և դասախոսներ