Փետրվարի 11 2020
IMG 1283 scaled

Ուսանողը միայնակ չէ. հետազոտական աշխատանքներին ներկայացվող նոր պահանջները կապահովենք համատեղ ջանքերով

Ս.թ. փետրվարի 11-ին տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի Գիտական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին օրակարգում ներառված մի շարք հարցեր: Օրակարգի կարևոր կետերից էր Տարեկան ուսանողական գիտաժողովի կազմակերպման հարցը, որի ընթացքում ուսանողները կներկայացնեն նոր մեթոդաբանությամբ մշակված հետազոտական աշխատանքների արդյուքները, կստանան հանձնաժողովի առաջարկները՝ մինչ պաշտպանություն բարելավելու աշխատանքը։ Նշենք, որ ըստ նոր ընթացակարգերի, ամբողջությամբ վերափոխվել է ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերին ներկայացվող պահանջները, կառուցվածքը․ Միևնույն ժամանակ, «Հետազոտության քանակական և որակական մեթոդներ» նոր դասընթացի շրջանակներում ուսանողները փորձագետների կողմից կստանան խորհրդատվություն՝ ընտրելու հետազոտության համապատասխան մեթոդներ և առավել գրագետ իրականացնելու ողջ ընթացքը։

Խորհուրդն ամփոփեց նաև իրավագիտության ամբիոնի դպրոց-բուհ համագործակցությանն ուղղված (Հասարակագիտություն առարկայի իրավունքի բաժնից մրցույթի) միջոցառման արդյունքները, «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) մեկնարկային հանդիպման արդյունքները։
Անդրադարձ կատարվեց նաև Moodle էլեկտրոնային համակարգի օգտագործման օգտակարության ու արդյունավետության, StudentM տեղեկատվական համակարգի լիարժեք գործարկման, ինչպես նաև ԵՄՀ էթիկայի հանձնաժողովի կազմը փոփոխելու և մի շարք այլ հարցերին։

Նիստին ներկայացվեցին նաև 2019-2020 ուսումնական տարում իրականացված Պրոֆեսորադասախոսական կազմի, վարչական և ուսումնաօժանդակ աշխատակազմի գնահատման արդյունքները, որի ցուցանիշների (պրոֆեսորադասախոսական կազմի գնահատում, ինքնագնահատում, ամբիոնի վարիչի գնահատում, նաև` ուսանողների կողմից դասախոսների գնահատում) հիման վրա առանձնացվեցին տարվա լավագույն աշխատակիցները։

Օրակարգային հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:
Ամփոփելով նիստը՝ նախագահ Ս. Օհանյանը համարեց այն արդյունավետ և նշեց, որ բուհի զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերի կյանքի կոչումը նոր խթան կհանդիսանան բուհի առաջընթացին։