Հունվարի 14 2022
timthumb

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Օգնություն դիմորդին-2022

Փորձնական քննություն հայոց լեզվից և հայ գրականությունից՝ միասնական քննության նոր ձևաչափին համապատասխան

Հարգելի դիմորդներ,

Եվրասիա միջազգային համալսարանի քննական կենտրոնը բոլոր դիմորդներին հրավիրում է մասնակցելու փորձնական քննության, որը կանցկացվի միասնական քննության նոր ձևաչափին համապատասխանող թեստի նմուշով:

Քննությունը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 12-ին (շաբաթ օրը)՝ ժամը 11.00-ին և 14.00-ին:

Քննություններին մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել մինչև փետրվարի 5-ը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/PtNKJvp7xow5dMiZ8:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Եվրասիա միջազգային համալսարան (հասցե՝ Ազատության 24/2, 4-րդ հարկ, 408 սենյակ) կամ զանգահարել 010/098 24-94-38 հեռախոսահամարներով: