Սեպտեմբերի 22 2019
70864879 3382298935128606 8802933839958638592 n

ԵՄՀ իրավագիտության ամբիոնի ուսանողների մեկ օրը Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի մասնագետների հետ

Ս.թ.սեպտեմբերի 20-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի ուսանողները հանդիպեցին Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի մասնագետների հետ։ Ուսանողները ծանոթացան մասնագետների և նրանց աշխատանքի հետ։ Հանդիպման ընթացքում մասնագետները մանրամասնեցին աշխատանքի փուլերը, որից հետո ուսանողները հնարավորություն ստացան նաև անձամբ խմբագրել, ստեղծել ինկորպորացիաներ և կապեր այլ փաստաթղթերի հետ։ Հագեցած օրը ավարտվեց աշխատակիցների հետ լուսանկարով։