Հունվարի 04 2020
81782278 3715713965120433 5364294464850362368 n

ԵՄՀ միջազգային փոխանակման ծրագրի ուսանողը շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը

Եվրասիա միջազգային համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Գայանե Ոսկանյանը Էրազմուս+ ուսանողների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում այս պահին ուսումնառությունը շարունակում է Լեհաստանի Լոդս համալսարանում, որտեղից էլ հղում է ամանորյա բարեմաղթանքներ.

«Ամփոփելով 2019 թվականը՝ կարող եմ ասել, որ այն հաղթանակների և ձեռքբերումների տարի էր։ Եվ իմ ամենամեծ ձեռքբերումը այն մեծ հնարավորությունն էր, որը ինձ ընձեռեց իմ սիրելի Եվրասիա միջազգային համալսարանը. հնարավորություն սովորել Լեհաստանի Լոդզ համալսարանում՝ դիմավորելով Նոր տարին նոր երանգներով,տեսնել լրիվ նոր մշակույթ և նոր ավանդույթներ։ Ճիշտ է, հեռու եմ ընտանիքիցս, բայց ավելի մոտ իմ նպատակներին։

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհավորել Եվրասիա միջազգային համալսարանի ամբողջ անձնակազմին, իմ հարազատներին, մեր զինվորներին։ Այս գալիք նոր տարում բոլորին թող ուղեկցի հաղթանակը, իսկ բոլոր խնդիրները մնան անցյալում, թող այս ամանորը, լինի ուրախ, խաղաղ և հրաշքներով լի… Ցանկանում եմ Ձեզ սեր, քնքշություն, կյանքում բարի հեքիաթներ:48390418 343111619851652 7901098988219138048 n

Իսկ մեր սիրելի ուսանողներին մաղթում եմ նման հնարավորություն՝սովորել եվրոպական առաջատար համալսարաններում և ամրապնդել այն գիտելիքները, որը ստանում են ուսանողական տարիների ընթացքում։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Նշենք նաև, որ սա Գայանեի շարժունության երկրորդ ծրագիրն է։ Սովորելով Եվրասիա միջազգային համալսարանի բակալավրիատում՝ Գայանեն մասնակցել է Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրին՝ մեկ կիսամյակ ուսումնառություն ստանալով Իսպանիայի Վալենսիա համալսարանում: