Դեկտեմբերի 16 2019
IMG 8868 scaled

ԵՄՀ «Օտար լեզուներ և գրականություն» մասնագիտության ուսանողներին հյուրընկալեց Մոնիկա Թոփչյանը

Եվրասիա միջազգային համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում TEFL/ TESOL ուսուցիչների վերապատրաստման միջազգային ինստիտուտի ներկայացուցիչ Մոնիկա Թոփչյանի հետ։

Ապագա դասավանդողներին բանախոսը ներկայացրեց TEFL ուսուցիչների վերապատրաստման միջազգային ինստիտուտի (ITTI) գործառույթները, առաքելությունը, ծրագրերը, TEFL/ TESOL միջազգային հավաստագրեր ձեռք բերելու ընթացակարգը, կարևորությունը , անդրադարձավ նաև արտերկրում դասավանդելու առավելություններին։

Ինտերակտիվ հանդիպմանը մասնակցեցին ԵՄՀ ուսանոողները, թեմայով հետաքրքրված անձիք։