Ապրիլի 21 2021
bez imeni 21

ԵՄՀ ռեկտորը հյուրընկալվել էր Հայաստանի Հանրային Ռադիոյի «Հաջողության նոտա» հաղորդմանը

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանն այսօր հյուրընկալվել է Հայաստանի Հանրային Ռադիոյի «Հաջողության նոտա» հաղորդմանը:

«Թեև երազում էր գործունեություն ծավալել ճարտարապետության և շինարարության ոլորտում, սակայն ընդունվեց աշխարհագրության ֆակուլտետ: Այժմ չի պատկերացնում կյանքն ու գործունեությունն առանց կրթական աշխարհի: Նա միջնակարգ դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների «Աշխարհագրություն» դասագրքերի համահեղինակ է:

Հիմնադրել է Եվրասիա միջազգային համալսարանը, Եվրասիա ավագ-դպրոց վարժարանն ու «Օհանյան» կրթահամալիրը: Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի հաջողության նոտան»։

Ռեկտորի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել ՀՂՈՒՄՈՎ