Փետրվարի 14 2020
IMG 1689 scaled

ԵՄՀ-ում վերապատրաստում անցան բանկի աշխատակիցները

Եվրասիա միաջազգային համալսարանի Դասընթացների կենտրոնը Businessstein-ի հետ համատեղ կազմակերպեց վերապատրաստման դասընթացներ Արցախբանկի սպասարկող և ղեկավար անձակազմի համար։ Դասընթացները վարեց ԵՄՀ կառավարման ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Ալիկ Ստեփանյանը։ Դասընթացներն ուղղված էին հաճախորդների որակյալ սպասարկմանը և վաճառքներին վերաբերող անձնակազմի համակարգային գիտելիքների և հմտությունների զարգացմանը: