Օգոստոսի 13 2021
236261407 6330308236994313 2260907645029902834 n

Երևան-Գորիս․ Նոր համագործակցություն

Եվրասիա միջազգային համալսարանը և Գորիսում գործող GO – Center for Languages & Skills-ն այսօր կնքեցին համագործակցության հուշագիր։
ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանն իր խոսքում նշեց, որ երկու կառույցների գլխավոր նպատակն է նպաստել աշխատաշուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացումը, ներգրավել ուսանողներին որպես կամավորներ ուսուցման կենտրոնում և մասնակցել բուհի հետազոտական աշխատանքներին:
Գորիսի մեր գործընկերներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին համատեղ կազմակերպել գործնական հմտությունների զարգացման արտալսարանային դասընթացներ, վերապատրաստումներ, համատեղ հետազոտություններ, քննարկումներ, նպաստել Գորիսում կրթական նոր միջավայրի ստեղծմանը։
«GO Լեզուների և հմտությունների ուսուցման կենտրոն»-ում ԵՄՀ ուսանողները հնարավորություն կունենան նաև անցնել իրենց պրակտիկաները: