Դեկտեմբերի 28 2023
կրթաթոշակի մրցույթ 1

«Եվրասիա» կրթաթոշակի մրցույթ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների համար

Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է «Եվրասիա» կրթաթոշակի մրցույթ 2023-2024 ուսումնական տարվա մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների համար

«Եվրասիա» կրթաթոշակը տրամադրվում է Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրատուրայի ուսանողներին՝ խրախուսելով հետազոտական աշխատանքը:

Կրթաթոշակին կարող են հավակնել այն ուսանողները, ովքեր ներգրավված են ԵՄՀ մագիստրոսական կրթական ծրագրերում և իրականացնում են հետազոտական աշխատանք ԵՄՀ-ի և/կամ գործընկեր ձեռնարկության կողմից առաջնահերթություն համարվող թեմաների շուրջ, ունեն նվազագույնը 3.5 միավոր ՄՈԳ:

Կրթաթոշակը կազմում է մեկ կամ երկու կիսամյակների ուսման վարձի 10-50%-ը՝ ուսանողի առաջադիմությունից, ներկայացված հետազոտական ծրագրից կախված։

Այն ուսանողները, որոնք բավարարում են նվազագույն պահանջներին և ցանկանում են մասնակցել մրցույթին պետք է ներկայացնեն մագիստրոսական թեզի հետազոտական պլանը՝ ԵՄՀ կողմից ներկայացվող ձևաչափին համապատասխան, ուղարկելով research.center@eiu.am հասցեին և լրացնեն հետազոտական նախագծի հայտը (https://forms.office.com/e/ViJ9PhpyrA) մինչև 2024թ. փետրվարի 12-ը:

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն մինչև 2024թ. մարտի 1-ը և կրթաթոշակը կտրամադրվի 2023-2024 ուստարվա գարմանային և 2024-2025 ուստարվա աշնանային կիսամյակների համար։

  • Ընտրող հանձնաժողովը կգնահատի ներկայացված բոլոր հայտերը հետևյալ չափանիշների հիման վրա`
  • հետազոտության թեմայի արդիականությունը (4 միավոր)
  • հետազոտության արդյունքների գործնական կիրառելիությունը (4 միավոր)
  • ուսումնական գործընթացում հետազոտության արդյունքների կիրառելիությունը (3 միավոր)
  • հետազոտության մեթոդաբանության և մեթոդների հիմնավորվածությունը (3 միավոր)
  • ուսանողի առաջադիմությունը (4 միավոր)
  • հայտի պատրաստման որակը. շարադրման գրագիտությունը և հաջորդականությունը, հիմնավորվածությունը, ներկայացվող պահանջներին հայտի բովանդակային համապատասխանությունը (2 միավոր)

Այն հայտերը, որոնք չեն համապատասխանի նշված պահանջներին, չեն անցնի գնահատման փուլը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՄՀ հետազոտական կենտրոն. (+37410) 29 90 88, (+37477) 07 55 59: