Ապրիլի 19 2019
IMG 8226

Զատիկ. տոն Եվրասիա միջազգային համալսարանում 

Սուրբ Զատիկը քրիստոնյա աշխարհի ամենամեծ, հնագույն և գլխավոր տոնն է, որը  նշելու ավանդույթը ձևավորվել է դարեդար և փոխանցվել սերնդեսերունդ: Յուրաքանչյուր ազգ այն նշում է յուրովի՝ կազմակերպելով տարատեսակ IMG 8261արարողություններ:

Գունեղ այս տոնին նախապատրաստվել էին նաև Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները և հենակետային վարժարանի աշակերտները:

Ս.թ. ապրիլի 19-ին ԵՄՀ-ում Ուսանողական և աշակերտական խորուհրդների նախաձեռնությամբ կազմակերպվեց Զատիկի տոնակատարությունը: Տոնի սկիզբը ազդարարվեց ազգային շուրջպարով, որը համախմբեց համալսարանի բոլոր ուսանողներին IMG 8163ու աշակերտներին՝ տարածելով բարձր տրամադրություն և ներգրավվելով բուհի միջազգային ուսանողներին: Միջոցառումը շարունակվեց տոնին բնորոշ  ճաշատեսակների հյուրասիրությամբ: Միջազգային IMG 8472ուսանողներին առավել ոգևորեց հավկիթների խաղը: Օրը հագեցած էր նաև տարատեսակ խաղ-մրցույթներով և Զատիկի խորհրդին, նշանակությանը, պատմությանն ու սովորույթներին վերաբերող վիկտորինայով: Մրցակցային խաղերի հաղթողներին Ուսանողական խորհուրդը հանձնեց խրախուսական մրցանակներ, իսկ թիմերին՝ պատվոգրեր: