Ապրիլի 29 2022
279304253 7780337935324662 8289242340906760950 n

Զեկույցներ՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի 107-րդ տարելիցին

Եվրասիա միջազգային համալսարանի Իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ օրերս 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները հանդես եկան զեկույցներով՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի զոհերի 107-րդ տարելիցին:

Զեկույցները վերաբերվում էին Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, պատասխանատվության իրավական հիմնախնդիրներին։

Մատնանշվեց, որ ցեղասպանությունները շարունակվում են տեղի ունենալ նաև 21-րդ դարում: Խոսվեց ցեղասպանությունների կանխարգելման և երրորդ պետությունների պատասխանատվության կարեւորության մասին: