Ապրիլի 11 2019
56869963 2933437256681445 410534685211361280 n

Ժամանակի կառավարման նոր բանաձևը ներկայացրեց Վիլնիուսի պետական համալսարանի պրոֆեսորը

56664665 2933436803348157 7842440034287353856 n

Այսօր՝ ս.թ. ապրիլի 11-ը, Վիլնիուսի պետական համալսարանի (Լիտվա) Տնտեսագիտություն և բիզնեսի կառավարում ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աիդա Մակերինսկիենեի երկրորդ դասախոսության օրն էր Եվրասիա միջազգային համալսարանում ՝ « Project management: Time 57160396 2933437003348137 2784689222282379264 nplanning» թեմայով:
«Ժամանակի կառավարում» նշանակում է առկա ժամանակը ծառայեցնել սեփական նպատակներին. յուրաքանչյուր որոշում պետք է հիմնված լինի այն բանի վրա, թե ինչի եք փորձում հասնել Ձեր կյանքում, հստակ նպատակների առաջադրումը նպաստում է հստակ որոշումների կայացմանը»,- այս բանաձևի հիման վրա իր դասախոսությունը կառուցեց պրոֆեսոր Մակերինսկիենեն: Նա ներկայացրեց ժամանակի կառավարման քայլերի հաջորդականությունը նախագծերի կառավարման նպատակադրման հիման վրա և 57154601 2933437223348115 5221692771710009344 nելնելով առաջնահերթություններից ու հրատապությունից՝ առաջարկեց հանդիպման մասնակիցներին վարժությունների միջոցով սահմանել ժամանակի կառավարման իրենց բանաձևը: Նա խորհուրդ տվեց նաև օգտվել ժամանակի կառավարման «Trello » հավելվածից:
Ինտերակտիվ հանդիպման ընթացքում հանդիպման մասնակիցները իրենց հուզող հարցերը հղեցին բանախոսին ու ստացան սպառիչ պատասխաններ:
Եվրասիա միջազգային համալսարանում ունեցած իր դրական տպավորությունների մասին պրոֆեսորը կիսվեց բուհի57204018 2933443233347514 5159646759323959296 n ռեկտոր Սուրեն Օհանյանի հետ: Նրան հատկապես հիացրեցին ԵՄՀ ուսանողների հարցադրումները մատուցվող նյութի շրջանակում, ինչն իր խոսքով, փաստում էր վերջիններիս հետաքրքրության բարձր աստիճանը, իսկ ուսանողների մեծամասնության և աշխատակազմի կողմից անգլերենի տիրապետումը ապացույցն էր բուհում օտար լեզուն և միջազգային ծրագրերը 56685638 2933437460014758 4848118642312740864 nկարևորելուն:
Համալսարանը պրոֆեսորի հայաստանյան կարճատև այցը զուգակցեց նաև մշակութային միջոցառումների հետ: Պրոֆեսոր Մակերինսկիենեն շրջեց 2800-ամյա պատմություն ունեցող քաղաքամայր Երևանում, դիտարկեց հայոց հնադարյան գրերը Մատենադարանում, հիացավ Էդուարդ Տեր-Ղազարյանի մանրադիտակային քանդակների ցուցադրությամբ, ծանոթացավ հեթանոսական ամենահին տաճարին Գառնիում և Գեղարդի վաղ միջնադարյան վանական համալիրին:
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Մակերինսկիենեն ԵՄՀ–ում էր Էրազմուս+ դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի շրջանակներում: