Հունիս, 2016
17հնս(հնս 17)9:00 am(հնս 17)9:00 amԳիտաժողով «Ուսուցման մեթոդներ և կրթական վերջնարդյունքներ»
Մանրամասն
Գիտաժողով «Ուսուցման մեթոդներ և կրթական վերջնարդյունքներ» Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է հերթական գիտաժողով` «Ուսուցման մեթոդներ և կրթական վերջնարդյունքներ» թեմայով: Գիտաժողովին կարող են ներկայացվել կրթության որակավորումների շրջանակներին, մասնագիտության կրթական ծրագրերին, ուսումնառության ակնկալվող
Մանրամասն
Գիտաժողով
«Ուսուցման մեթոդներ և կրթական վերջնարդյունքներ»
Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է հերթական գիտաժողով` «Ուսուցման մեթոդներ և կրթական վերջնարդյունքներ» թեմայով:
Գիտաժողովին կարող են ներկայացվել կրթության որակավորումների շրջանակներին, մասնագիտության կրթական ծրագրերին, ուսումնառության ակնկալվող արդյունքներին, դասավանդման, ուսումնառության, գնահատման մեթոդներին վերաբերող հետազոտություններ:
Մասնակիցները` գիտաժողովին հրավիրվում են մասնակցել բուհերի և գիտական կազմակերպությունների դասախոսներ, գիտական աշխատողներ ու ասպիրանտներ:
Մասնակցության կարգը` մինչև 2016թ. մայիսի 25-ը research.center@eiu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել ներկայացվող նյութի հակիրճ նկարագիրը 500-650 բառի սահմաններում` ներառելով հեղինակի անունն/ազգանունը, պաշտոնը, կազմակերպությունը:
Ելույթի տևողությունը` առավելագույնը 15 րոպե:
Անցկացման վայրը և օրը` գիտաժողովը տեղի կունենա Եվրասիա միջազգային համալսարանում, 2016թ. հունիսի 16-ին, ժամը՝ 10:00-ին:
Հետազոտական աշխատանքի խորությամբ, տեսական և գործնական նորարարական մոտեցումներով առանձնացող զեկույցները կհրապարակվեն Եվրասիա միջազգային համալսարանի պարբերականում:
Գիտական հոդվածներին ներկայացվող տեխնիկական պահանջներն են.
- Տառատեսակը` Sylfaen,
- Հոդվածի առաջին էջի վերին տողում (մեջտեղում), թավ (Bold) գրել հոդվածի վերնագիրը: Հաջորդ տողում 11 pt տառաչափով գրել հեղինակ(ներ)ի անուն ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև 11 pt տառաչափով գրել հեղինակի գիտական աստիճանը, կոչումը (առկայության դեպքում), աշխատանքի վայրը, պաշտոնը (ամբողջությամբ` առանց հապավումների): Մեկ տող ներքև 11 pt տառաչափով գրել հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
- Հիմնական տեքստի տառաչափը` 11, ծանոթագրությունների տառաչափը` 10,
- Տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5, ծանոթագրությունները` 1,
- Հղումները և ծանոթագրությունները տրվում են տողատակում footnote` աճման կարգով: Տողատակում նշվում է հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատանքի անվանումը, հրատարկության տեղը, տարեթիվը, (ամսագրերի կամ մամուլի դեպքում` համարը), էջը,
- Հոդվածը պետք է ունենա նյութի հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը, բանալի – բառերը,
- Ռուսերեն և անգլերեն հեղինակ(ներ)ի անուն ազգանուն(ներ)ը, գիտական աստիճանը, կոչումը (առկայության դեպքում), աշխատանքի վայրը, պաշտոնը (ամբողջությամբ` առանց հապավումների),
- Հոդվածին կցվում է գիտության դոկտորի կամ թեկնածուի կողմից ստորագրված կարծիք (երաշխավորագիր):
Վերը նշված պահանջներին չհամապատասխանող հոդվածները չեն հրատարակվելու:
Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերով կարող եք դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոն` 299077 (ներքին` 34) հեռախոսահամարներով կամ գրել research.ccenter@eiu.am էլեկտրոնային հասցեին:
Ժամը
(ուրբաթ) 9:00 am - 9:00 pm
Վայրը
Երևան
Ազատության 24/2
Կազմակերպիչը
Եվրասիա Միջազգային ՀամալսարանՀեռ.` (+37410) 29 90 88, 24 94 38, 29 90 77