Նոյեմբեր, 2017
28նյբ(նյբ 28)7:30 am30(նյբ 30)7:30 amԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԱՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Մանրամասն
Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է «Պատանի իրավաբանի դպրոց»-ի ընդունելության մեկնարկը։ Ընդունելությունը իրականացվում է մրցութային հիմունքներով։ Դպրոցի նպատակն է․ սովորողների մոտ ձևավորել իրավական մտածելակերպ և իրավական մշակույթ, սովորողների մոտ զարգացնել ընդհանրական պատկերացումներ
Մանրամասն
Եվրասիա միջազգային համալսարանը հայտարարում է «Պատանի իրավաբանի դպրոց»-ի ընդունելության մեկնարկը։ Ընդունելությունը իրականացվում է մրցութային հիմունքներով։
Դպրոցի նպատակն է․
- սովորողների մոտ ձևավորել իրավական մտածելակերպ և իրավական մշակույթ,
- սովորողների մոտ զարգացնել ընդհանրական պատկերացումներ իրավունքի տարբեր ճյուղերի վերաբերյալ,
- նպաստել սովորողների հաղորդակցային և բանակցային հմտությունների ու կարողությունների զարգացմանը,
- կողմնորոշել սովորողներին իրավաբանի մասնագիտության հարցում։
Դասընթացը մեկնարկելու է նոյեմբերի 30-ից:
Դասընթացի տևողությունը՝ 6 ամիս, շաբաթական 2 անգամ, 3-ական ժամով:
Դասընթացը դրական արդյունքներով ավարտած շրջանավարտները ստանում են համապատասխան հավաստագրեր:
Դասընթացները կազմակերպվում են փոխներգործուն և նախագծային մեթոդներով:
Աշակերտների հետ աշխատում են եվրոպական համալսարաններում վերապատրաստված դասընթացավարներ:
Դասընթացների ընթացքում կազմակերպվում են մասնագիտական այցեր պետական կառավարման ստորաբաժանումներ և փաստավաբանական գրասենյակներ։
Դասընթացի արժեքը՝ ամսական 10000 ՀՀ դրամ։ Բարձր միավորներ ունեցող դիմորդները հնարավորություն կստանան սովորել անվճար կամ զեղչ հիմունքներով։
Դիմելու վերջնաժամկետը՝ ս․թ․ նոյեմբերի 28-ը։
Ցանկացողները կարող են գրանցվել այցելելով հետևյալ հղմամբ https://goo.gl/forms/OtQq4Auw3QqqZhux1
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 010249438, 093 955584 հեռախոսահամարներով կամ գրել mary.shahbazyan@eiu.am էլ. հասցեին։
Ժամը
28 (երեքշաբթի) 7:30 am - 30 (հինգշաբթի) 7:30 pm