Ապրիլ, 2018
Մանրամասն
2018 թվականի ապրիլի 12-13-ը Հայաստանում Եվրասիա միջազգային համալսարանը և Եվրոպայի խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը կազմակերպում են երկօրյա համատեղ միջազգային սեմինար-վերապատրաստում «Կրթակարգի
Մանրամասն
2018 թվականի ապրիլի 12-13-ը Հայաստանում Եվրասիա միջազգային համալսարանը և Եվրոպայի խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը կազմակերպում են երկօրյա համատեղ միջազգային սեմինար-վերապատրաստում «Կրթակարգի մշակում այլ առարկաների բովանդակության և լեզվի միջոցով» թեմայով: Սեմինար-վերապատրաստման նպատակն է.
- Ներկայացնել այն ռազմավարությունները, որոնցով օտար լեզվի և այլ առարկաների ուսուցիչները կարող են աշխատել միասին՝ զարգացնելով օտար լեզուն այլ առարկաների արդյունավետ դասավանդման միջոցով
- Նպաստել մասնագետների ճանաչողական հմտությունների զարգացմանը
- Օգնել դասավանդողներին աշխատել երկլեզու կամ բազմալեզու միջավայրում
- Ապահովել որակյալ կրթություն բազմագրագետ մոտեցման միջոցով
Ժամանակակից աշխարհում կրթակարգի մշակումն այլ առարկաների բովանդակության և լեզվի միջոցով նպաստավոր պայամններ է ստեղծում լեզվի դասավանդման մեթոդների զարգացման և հարստացման համատեքստում: Լեզվի դասավանդումը սոսկ լեզվաբանության հայեցակետից չի կարող զարգացնել գործաբանական և հանրալեզվաբանական այն իրազեկությունները, որոնք կարող են ձևավորվել այլ առարկաների բովանդակության և լեզվի համատեղ (CLIL) կիրառման արդյունքում:
Սեմինար-վերապատրաստումը նախատեսված է օտար լեզվի և անգլերենով այլ առարկաներ դասավանդող մասնագետների համար, ովքեր դասավանդում են դպրոցներում, համալսարաններում կամ այլ կրթական հաստատություններում, նրանց համար, ովքեր մասնակցում են կրթակարգերի և առարկայական ծրագրերի մշակմանը: Վերապատրաստումը կանցկացնեն ԺԼԵԿ փորձագետներ Ֆրեդերիկ Տավաեուն և Դունյա Չամերլայնը Ժնևի Միջազգային դպրոցից: Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Սեմինարի մեկնարկը կլինի 2018 թվականի ապրիլի 12-ին ժամը 10-ին Եվրասիա միջազգային համալսարանում:
Մասնակցել ցանկացողները մինչ ս.թ. մարտի 15-ը իրենց ինքնակենսագրականները և մոտիվացիոն նամակները կարող են ուղարկել ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Սոնա Հակոբյանի էլեկտրոնային հասցեին՝ sona.hakobyan@eiu.am
Ժամը
(հինգշաբթի) 10:00 am - 12:00 am