Մարտ, 2023

02մրտalldayallday«Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագրով ամենամյա ուսանողական գիտաժողով

Մանրամասն

Եվրասիա միջազգային համալսարանը կազմակերպում է «Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագրով ամենամյա ուսանողական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ և արտասահմանյան բուհերի բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները: Խրախուսվում են գիտական ղեկավար-ուսանող համատեղ հետազոտությունները:
Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները պետք է ունենան մասնագիտական հետևյալ ուղղությունները․
• Իրավագիտություն
• Օտար լեզուներ, գրականություն
• Ընդհանուր և տարրական մանկավարժություն ու մեթոդիկա
• Լրագրություն
• Կառավարում
• Ֆինանսներ
• Տեղեկատվական համակարգեր
• Դեղագիտություն և դեղերի տեխնոլոգիա
Մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023թ. փետրվարի 13-ը լրացնեն մասնակցության հայտը https://forms.gle/rno93CNdvrKsTh5h7
Զեկույցները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
• տառատեսակը` Sylfaen,
• հոդվածի սկզբում վերնագիրը` գլխատառերով, հաջորդ տողում` հեղինակի անուն, ազգանունը, բուհը, ֆակուլտետը, կուրսը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն (e-mail),
• տեքստի տառաչափը` 12,
• տեքստի միջտողային հեռավորությունը` 1.5,
• հղումները տրվում են APA ձևաչափով,
• էջերի ընդհանուր քանակը 7-12 էջ, ներառյալ օգտագործված գրականության ցանկը, որը ներկայացվում է զեկույցի վերջում:
Ելույթին տրամադրվելու է առավելագույնը 10 րոպե:
Բանախոսն իր զեկույցը պետք է ներկայացնի տեսասահիկի միջոցով (օրինակ՝ Power Point)։
Լավագույն երեք զեկույցները կտպագրվեն «ԲԱՆԲԵՐ Եվրասիա Միջազգային համալսարանի» պարբերականում:
Գիտաժողովի մասնակցությունն անվճար է. հետաքրքրվածները կարող են դիմել Եվրասիա միջազգային համալսարանի Հետազոտական կենտրոն (+37410) 29-90-88, (+374) 77075559 հեռախոսահամարներով:
Ընտրված ուսանողները մասնակցության մասին էլ․ նամակները կստանան փետրվարի 20-ին։
Անցկացման վայրը և օրը. Եվրասիա միջազգային համալսարանի «Տեմպուս» դահլիճում (419 սենյակ)՝ 2022թ. մարտի 2-ին, ժամը` 10:00-ին:

Ժամը

Ողջ օրը (հինգշաբթի)

X