Ապրիլ, 2023

14ապր(ապր 14)11:30 pm(ապր 14)11:30 pmԿարիերայի օր․ «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ»

Մանրամասն

Եվրասիա միջազգային համալսարանը ս/թ ապրիլի 14-ին՝ ժամը 11:30-17:00, իր ուսումնական մասնաշենքում կազմակերպում է ամենամյա «Կարիերայի օր» նախագիծը, որն այս տարի կրելու է «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագիրը:

Միջոցառման նպատակը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին իրազեկել աշխատաշուկայի արդի պահանջներին, նրանց տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, ստեղծել գործատուների հետ անմիջական երկխոսության յուրօրինակ հարթակ, ինչպես նաև նպաստել աշխատաշուկայում ուսանողների մրցունակության բարձրացմանը:

Նախատեսում ենք, որ Հայաստանի առաջատար գործատուները համալսարանի ընդարձակ սրահներում համապատասխան տաղավարներով կներկայացնեն իրենց ընկերությունները, միաժամանակ նրանց հնարավորություն կտրամադրվի լսարաններում վարել սեմինար-քննարկումներ (#masterclasses), որոնց ընթացքում ուսանողները կծանոթանան համապատասխան ոլորտի ձեռքբերումների, արդի խնդիրների և մի շարք այլ գործնական հարցերի մասին: Միջոցառումը բաց է լինելու ՀՀ բոլոր բուհերի ուսանողների համար:

Սիրով հրավիրում ենք բոլոր բուհերի ուսանողներին մասնակցելու այս աշխատաշուկային և գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.office.com/r/H85aSsxibu

Ինչպես նաև սիրով հրավիրում ենք բիզնես ընկերություններին մասնակցելու այս նախագծին՝ համապատասխան տաղավարով (անվճար)։

«Կարիերայի օր» նախագիծը կայանալու է Եվրասիա միջազգային համալսարանում (Երևան, Ազատության 24/2) ապրիլի 8-ին ժամը՝ 11:30-17:00:

Միջոցառման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել (010) 249438 հեռախոսահամարով կամ գրել էլ. նամակ mary.shahbazyan@eiu.am

Ժամը

(ուրբաթ) 11:30 pm - 5:00 pm

X