Հոկտեմբեր, 2023

31հկտ(հկտ 31)2:00 am(հկտ 31)2:00 am«Տեխնոլոգիա առարկայի հիմնախնդիրները» թեմայով ուսուցիչների մեկօրյա մեթոդական վերապատրաստում

Մանրամասն

Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոնը Լեզուների, հաղորդակցության և մանկավարժության ամբիոնի հետ համատեղ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Տեխնոլոգիա առարկայի հիմնախնդիրները» թեմայով ուսուցիչների մեկօրյա մեթոդական վերապատրաստում:
Վերապատրաստումը կանցկացնի բազմաթիվ գիտական և գիտամանկավարժական հոդվածների հեղինակ, 1-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի գործող ուսումնական չափորոշիչների, ծրագրերի, 1-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի դասագրքերի, 10 ուսումնական ձեռնարկների համահեղինակ, դոցենտ Սահակ Հովսեփյանը:
Վերապատրաստումը կկայանա 2023թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, որին կարող են մասնակցել ուսուցիչներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրված այլ անձինք:
Մասնակիցներին կտրվի էլեկտրոնային հավաստագրեր:
Վերապատրաստման լեզուն հայերենն է:
Հանդիպումը կկայանա դեմառդեմ և առցանց եղանակով (մարզաբնակ մասնակիցների համար):
Հետաքրքրված անձինք պետք է նախապես գրանցվեն https://forms.office.com/e/nsM2BRWhpF հղմամբ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոն research.center@eiu.am հասցեի միջոցով կամ զանգահարելով (+374)10249438, (+374) 77075559 հեռախոսահամարներով:

Ժամը

(երեքշաբթի) 2:00 am - 5:00 am

X