Հունիսի 25 2020
106083052 958128041378926 3660780837780560774 n

ԵՄՀ աշխատակիցներն անցնում են անգլերենի վերապատրաստում արտակարգ իրավիճակի պայմաններում

Եվրասիա միջազգային համալսարանը մշտապես կարևորել է ինչպես վարչական աշխատակիցների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստումները: Առանցքային համարելով անձնակազմի անգլերենի իմացության շարունակական բարելավումը՝ արտակարգ իրավիճակի պայմաններում բուհը՝ ի դեմս դասընթացների կենտրոնի, նպատակային աշխատանք իրականացրեց՝ որպես դասընթացավարներ ներգրավելով բարձր որակավորում ունեցող հրավիրյալ դասախոսների:

Վերապատրաստումներին ներգրավվելու ցանկություն հայտնեցին մեծաթիվ աշխատակիցներ: Խմբերը ձևավորվեցին՝ ըստ մասնակիցների՝ անգլերենի վերաբերյալ թեսթային ինքնագնահատման, որից հետո՝ դասընթացավարների գնահատման հիման վրա:
Նշենք, որ անգլերենի վերապատրաստումը կրում է փուլային շարունակական բնույթ: